Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը սահադաշտում կարող են սահել ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ն, բացառությամբ ժամը 16:00-ից 18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ սկսնակներին վարժվելու հարցում կօգնեն հմուտ մարզիկները: Ի դեպ, այս տարի ձեռք են բերվել նոր չմուշկներ, որոնցով սահքը կլինի առավել դյուրին:
Հնարավոր վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար, ինչպես ամեն տարի, սահադաշտի հարևանությամբ կգործի բուժկետը: